Պատմություն

«Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամ

2018
2018 թ. «Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական հիմնադրամը» միավորվել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հետ` որը կոնսորցիումի մաս կազմելով շահել է քարայրը կառավարելու մրցույթը և շարունակում է Արենի-1 քարայրը զբոսաշրջության նպատակով օգտագործելու ծրագրի իրականացումը:

“Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական” հիմնադրամ

2016թ
Կոնսորցիումի երկրորդ մասնակիցը “Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական” հիմնադրամն է, որը ստեղծվել է 2016թ. հուլիսին, և որի նպատակն է եղել Հայաստանի խաղողի ավանդական սորտերի գենետիկական բազմազանության պահպանությունը, ավանդական խաղողագործական և գինեգործական մշակույթի ուսումնասիրությունը և պահպանությունը` համադրելով կենսաբանական, հնաբուսաբանական, հնագիտական, պատմա-ազգագրական տվյալները:

Գֆոելլեր Ռենեսանս Ֆաունդեյշըն

2001
«Մասնակիցներից առաջինը ներկայացված է ԱՄՆ “Գֆոելլեր Ռենեսանս Ֆաունդեյշըն” հիմնադրամը, որը 2001 թ. ֆինանսավորում և կազմակերպում է Հայաստանի տարածքում հնագիտական` տարատեսակ ու տարբերաժամանակ հուշարձանների հայտնաբերման, պեղման, պահպանության և հանրահռչակման աշխատանքներ:

«Արենի-1 քարայր» կոնսորցիումը հիմնադրվել է 2017թ․ մայիսին՝ համախմբելով հայաստանյան «Արենի-1 քարայր» գիտահետազոտական և ամերիկյան “Գֆոելլեր Ռենեսանս Ֆաունդեյշըն” հիմնադրամները։

2001-ից կոնսորցիումը ֆինանսավորում և կազմակերպում է հնագիտական ուսումնասիրություններ՝ հուշարձանների հայտնաբերում, պեղում, պահպանություն և հանրահռչակում։ Հատուկ ուշադրություն է դարձվում խաղողի տեղական սորտերի գենետիկական բազմազանության և ավանդական գինեգործական մշակույթի պահպանմանը։

2018-ից իրականացվում է Արենի-1 քարայրի զբոսաշրջային զարգացման ծրագիրը՝ զուգահեռ ուսումնասիրելով Արփա գետի հովտի հնագիտական ժառանգությունը։ Հայտնաբերվել են տասնյակ հնավայրեր՝ ամրոցներ, ծիսական հուշարձաններ, տնտեսական համալիրներ, հնագույն ջրանցքներ և լճեր։

Հետազոտությունները բացահայտում են Վայոց Ձորի վաղեմի տնտեսական լանդշաֆտը՝ խաղողագործություն, անասնապահություն, արհեստներ, ծեսեր, կենսառեսուրսների օգտագործում, որոնք հետաքրքիր են զբոսաշրջիկների համար։

Հիմնադրամը միաժամանակ ներգրավված է գիտահետազոտական, մշակութային, բնապահպանական և համայնքային զարգացման ոլորտներում։ Հիմնական նպատակն է հնագիտական ժառանգությունը պահպանել և ներկայացնել գիտահենք տուրիզմի միջոցով՝ ստեղծելով ամբողջական շղթա՝ հայտնաբերումից մինչև ենթակառուցվածքների զարգացում։ Արենի-1 քարայրը դրա հաջող օրինակն է։