Նոր քարի և պղնձեքարի (էնեոլիթ) ժամանակաշրջանները Հայաստանում

Գրիգոր Արեշյան Download

Քաղաքակրթության զարգացումն սկսվել էհարավ-արևմտյան Ասիայու, մեզնից շուրջ 12000 տարի առաջ, վերջին սառցակալման դարաշրջանի ավարտից և սառցադաշտերի հալչելուց հետո։ Միջերկրականի արևելյան ափերի երկայնքով, այն է՝ Լևանտու, Արևելյան Տավորսի լեռնաշղթայի հարավային լանջերին և Միջագետքի հյուսիսային սահմանում (ներկայի՝ հարավ-արևելյան Թուրքիա), որոնք հարուստ էին որսի կենդանիներով և հացազգիներով, որսորդ-հավաքչական խմբերը կառուցեցին իրենց առաջին մշտական բնակավայրերը։ Մեկ-երկու հազարամյակ անց նրանք սկսեցին մշակել վայրի հացազգիներ և ընտելացնել կենդանիներ։ Այս ժամանակաշրջանը, որն ընդունված է անվանել նոր քարի դար կամ նեոլիթ, տևել է մինչև Ք․ա 5500 - 5000 թթ․։