Հայաստանի ուշ էնեոլիթյան – վաղբրոնզեդարյան ոսկրե հերյունները (ք.ա. v հազարամյակի վերջին քառորդ – III հազարամյակի առաջին կես)
ԱԴԻԳՅՈԶԱԼՅԱՆ Անի DownloadՎաղ երկրագործական հասարակությունների կենցաղում ոսկրե հերյուններն ունեցել են լայն կիրառություն և հանդիսացել են կարևոր գործառույթ ունեցող գործիքներ: Դրանք նշանակալի քանակությամբ հայտնաբերվել են Հայաստանի ուշ նեոլիթ-էնեոլիթյան և բրոնզեդարյան բնակատեղիների պեղումներից, որոնք հասակագրվում են Ք.ա. VI-III հազարամյակներով, չնայած որ առկա են սկսած վերին պալեոլիթից։ Նախատեսվող զեկուցման մեջ խնդիր է դրվում ներկայացնել Հայաստանի ուշ էնեոլիթյան և վաղբրոնզեդարյան մի շարք հուշարձաններից (Արենի-1 քարայր, Գնիշիկաձորի հնագիտական համալիր, Թեղուտի և Շենգավիթի բնակատեղիներ, Կաքավաբերդի հնագիտական համալիր և այլն) հայտնաբերված ոսկրե հերյունները: Կքննարկվեն այս իրերի պատրաստման համար օգտագործված ոսկրե հումքի ծագումը և անատոմիական պատկանելությունը, պատրաստման և հղկման եղանակները, տիպաբանությունը և գործառույթը: Կներկայացվեն նաև դրանց զուգահեռները, ինչպես ավելի վաղ, այնպես էլ՝ համաժամանակյա հնավայրերից: