Պատմություն
«Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամ
2018“Խաղողի կենսաբազմազանության և ավանդական գինեգործության պահպանության հայկական” հիմնադրամ
2016թԳֆոելլեր Ռենեսանս Ֆաունդեյշըն
2001«Արենի-1 քարայր» կոնսորցիումը հիմնադրվել է 2017թ․ մայիսին՝ համախմբելով հայաստանյան «Արենի-1 քարայր» գիտահետազոտական և ամերիկյան “Գֆոելլեր Ռենեսանս Ֆաունդեյշըն” հիմնադրամները։
2001-ից կոնսորցիումը ֆինանսավորում և կազմակերպում է հնագիտական ուսումնասիրություններ՝ հուշարձանների հայտնաբերում, պեղում, պահպանություն և հանրահռչակում։ Հատուկ ուշադրություն է դարձվում խաղողի տեղական սորտերի գենետիկական բազմազանության և ավանդական գինեգործական մշակույթի պահպանմանը։
2018-ից իրականացվում է Արենի-1 քարայրի զբոսաշրջային զարգացման ծրագիրը՝ զուգահեռ ուսումնասիրելով Արփա գետի հովտի հնագիտական ժառանգությունը։ Հայտնաբերվել են տասնյակ հնավայրեր՝ ամրոցներ, ծիսական հուշարձաններ, տնտեսական համալիրներ, հնագույն ջրանցքներ և լճեր։
Հետազոտությունները բացահայտում են Վայոց Ձորի վաղեմի տնտեսական լանդշաֆտը՝ խաղողագործություն, անասնապահություն, արհեստներ, ծեսեր, կենսառեսուրսների օգտագործում, որոնք հետաքրքիր են զբոսաշրջիկների համար։
Հիմնադրամը միաժամանակ ներգրավված է գիտահետազոտական, մշակութային, բնապահպանական և համայնքային զարգացման ոլորտներում։ Հիմնական նպատակն է հնագիտական ժառանգությունը պահպանել և ներկայացնել գիտահենք տուրիզմի միջոցով՝ ստեղծելով ամբողջական շղթա՝ հայտնաբերումից մինչև ենթակառուցվածքների զարգացում։ Արենի-1 քարայրը դրա հաջող օրինակն է։