Ոգելից խմիչքների հիշատակությունները աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ եվ դրանց պատմամշակութային համատեքստը

Բորիս Գասպարյան, Հայկ Ավետիսյան, Արտակ Գնունի, Արսեն Բոբոխյան Download

Կրոնածիսական բնագրերի համակարգ լինելուց զատ, Սուրբ Գիրքը նաեւ պատմական կարեւորագույն սկզբնաղբյուր է, մի հանրագիտարան, որում ի մի են բերված տվյալներ աշխարհագրական տարբեր միջավայրերում ապրած ժողովուրդների կենցաղի եւ մշակույթի վերաբերյալ։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Աստվածաշնչի թարգմանության ընթացքում թարգմանիչների կողմից ընտրվել են եզրեր, որոնք հարմարեցվել են տվյալ լեզվի կրողների մշակութային առանձնահատկություններին։ Աստվածաշունչն այս իմաստով դարձել է կրկնակի պատմական սկզբնաղբյուր, որն իր մեջ թաքցնում է առնվազն երկու շերտ՝ բնագրի ոլորտը (Միջերկրայքի մշակութային գոտին) եւ թարգմանության ոլորտը (տվյալ դեպքում՝ հայկական մշակութային գոտին)։ Այսպիսով, դարերի ընթացքում մնալով անփոփոխ՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որն իր տպագիր արտացոլումը առաջին անգամ ստացավ Ոսկան Երեւանցու փայլուն հրատարակությամբ սրանից երեք ու կես դար առաջ, փաստորեն, արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կենցաղի ու մշակույթի հազարամյա իրողությունները։

Նվիրաբերել