Հայկական լեռնաշխարհի հնամշակութային միջավայրի ձեվափոխումների հիմնական միտումները վաղ բրոնզի դարում

ՊԱՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ Download

Ժամանակակից պատմագիտության մեջ քաղաքակրթության զարգացման ընթացքն
առավելապես ընկալվում և նկարագրվում է մարդկային մշակույթի հարափոփոխ տի-
պերի բազմազանության համատեքստում: Հնագույն հասարակությունների կերտած
մշակույթների, դրանց լոկալ-տարածական կամ լոկալ-ժամանակագրական տիպերի ա-
ռանձնացման համար ելակետային տվյալներ են տալիս հատկապես հնագիտական
սկզբնաղբյուրները: Վերջին երկու – երեք տասնամյակների ընթացքում, Հայկական լեռ-
նաշխարհի տարբեր հատվածներում և հատկապես Հայաստանի Հանրապետության
տարածքում կատարված պեղումների շնորհիվ, հսկայական նյութ և տվյալներ են կու-
տակվել, որոնք հաճախ նախկինում տիրապետող տեսակետներից ու պատկերացումնե-
րից գլխովին տարբերվող իրողությունների մասին են փաստում: Նոր տվյալներն արժե-
քավոր են հատկապես լեռնաշխարհի հնամշակութային համակարգի ձևավորման ու
զարգացման փուլերի առանձնացման, փուլերից յուրաքանչյուրին բնորոշ սոցիալ-մշա-
կութային գործընթացների նորովի արժևորման համար: Նշված հարցերին վերաբերող
քննարկումները կարևորվում են նաև այն պատճառով, որ ինչպես հայոց պատմության,
այնպես էլ հայ հնագիտության մեջ ընդունված պարբերացման համակարգում մինչ օրս
էլ տիրապետող են ստադիալ զարգացման` նախնադարյան տոհմատիրական հասարա-
կություններից դեպի դասակարգային հասարակություններ միագիծ սխեմայի ընկալում-
ները, որոնք ակնհայտ հակասության մեջ են նոր տվյալների հետ և ի զորու չեն արտա-
ցոլելու սոցիալական էվոլյուցիայի բազմազանությունը ո՛չ ժամանակի և ո՛չ էլ հասարա-
կական հարափոփոխ հարաբերությունների բովանդակության մեջ: Այս պայմաններում
Հայաստանի հնագույն և հին շրջանների ժամանակային ու բովանդակային պարբերաց-
մանը վերաբերող հարցերի քննարկումը կարևոր խնդիր է դառնում:

Նվիրաբերել