Հայկական լեռնաշխարհի հնագույն գինեգործության որոշ խնդիրների շուրջ

Ռուզան Փալանջյան Download

Հայկական լեռնաշխարհում գինեգործության հնագույն ակունքների մասին վկայում է աստվածաշնչյան ավանդությունը, ըստ որի՝ ջրհեղեղից փրկված Նոյը, Արարատից իջնելով, տնկում է խաղողի որթը և գինի պատրաստում. «Եւ սկսաւ Նոյ այր հողագործ, զերկիր գործել եւ տնկեաց այգի եւ արբ ի գինւոյն»1: XIX դարի անգլիացի ճանապարհորդ Լինչը, լինելով Հայաստանում, նկարագրել է Արարատյան դաշտը, գրելով, որ այն նման է Ավետյաց երկրին, որտեղ Նոյը տնկել էր խաղողի այգիներ, և որը դարձավ մարդկության երկրորդ բնօրրանը: Հնագիտական տվյալները նույնպես ապացուցում են հայկական գինեգործության վաղնջականությունը: Վայոց ձորում, Արենի գյուղի մոտ գտնվող քարայրում հայտնաբերվել է առայժմ հայտնի հնագույն գինեգործական կառույցը (մ.թ.ա. V հազարամյակի վերջ): Քարայրում տեղադրված է եղել հնձանը: Միաժամանակ նույն քարայրը ծառայել է նաև որպես մառան: Ստացված գինին պահվել է քարայրում կավե անոթների մեջ: Անոթների խեցու քիմիական անալիզը հայտնաբերել է բուսական ծագման կարմիր գունանյութի` մալվիդինի հետքեր: Այս փաստը թույլ է տվել ենթա- դրել, որ անոթների մեջ պահվել է կարմիր գինի։

Նվիրաբերել