Խաղողի գտածոներ Գետահովիտ–2 քարայրի (Իջեվան) պղնձիքարիդարյան շերտերից (մ.թ.ա. V հազարամյակի կես)

Ռոման Հովսեփյան, Իրենա Քալանթարյան Download

Հայաստանի Հանրապետության տարածքում խաղողի գտածոներ հայտնի են վաղ երկրագործական դարաշրջաններից սկսած: Դրանցից ամենավաղ թվագրություն ունեցողներն Արարատյան դաշտում գտնվող Առատաշենի նորքարի դարաշրջանի՝ մ. թ. ա. VI հազարամյակի բնակատեղիից հայտնա- բերված խաղողի երկու ածխացած կորիզներն են1: Խաղողի օգտագործումը շարունակվել է նաև պղնձիքարիդարում. Արենի–1 քարայրից հայտնաբերված մշակովի խաղողի մեծաքանակ գտածոները և գինեգործական կառույցները, որոնք թվագրվում են մ. թ. ա. XLIII–XXXVIII դարերով, վկայում են այդ մշակույթի կրողների համար խաղողի կարևորության մասին։