Տզի մնացորդացներ Արենի-1 քարանձավից (Թռչունների քարանձավ, Հայաստան)
ՆՈՒՇԻԿ ԶԱՐԻԿՅԱՆ, ԿԻՄ ԴԻԼԲԱՐՅԱՆ, ԲՈՐԻՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ DownloadՀայաստանում հնագիտական վերլուծական ուսումնասիրություններում տարբեր պատճառներով տզերը երբևէ չեն ընդգրկվել որպես հնակենդանաբանական նյութ: Այս ուսումնասիրությունը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքից` Արենի-1 քարանձավի հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերի մեջ լավ պահպանված մի տզի՝ Rhipicephalus bursa-ին: Այն կարևոր տեղեկություններ է փոխանցում միջնադարյան բնակիչների կողմից քարայրի օգտագործման և բնակեցման ժամանակահատվածում գերիշխող էկոլոգիայի մասին և սատարում է այն տեսակետը, ըստ որի` տզերը հանդիսացել են բազում հիվանդությունների պոտենցիալ աղբյուր մարդու և այլ տնտեսական նշանակություն ունեցող կաթնասունների, հատկապես` կովերի, ոչխարների, ձիերի և շների համար: Հոդվածում քննվում են Արենի-1 քարայրը զբաղեցնող մարդկանց առողջական և վարքային իրավիճակի, ինչպես նաև էկոլոգիայի խնդիրներ: