Խաղողի և գինու հայոց մշակույթը
Suren Hobosyan, Boris Gasparyan, Hasmik Harutyuny An, Ani Saratikyan, Anzhela Amirkhanyan DownloadԽաղողն ու գինին բացառիկ դեր են խաղացել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում՝ դառնալով նրա ինքնությունը կերտող կարևոր բաղադրիչներից մեկը: Սույն աշխատությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության անցած երկարատև պատմությանը: Առանձին ենթահարցերի քննարկման միջոցով (խաղողագործական գոտիներ, այգի և այգեգործություն, ոռո-գում, գինու պատրաստման միջոցներ և պահեստավորում) բացահայտվում է խաղողի ու գինու խաղացած պրակտիկ-տնտեսական և հոգևոր-ծիսական նշանակությունը հայկական կենցաղում և մշակույթում, դրանց արտացոլումները ժողովրդական բանահյուսության, ժողովրդական բժշկության մեջ, ինչպես նաև ուտեստի համակարգում: Մանրամասն քննարկվում են հայկական խաղողի տեսակները և գինու ժողովրդական որա- կումները, տրվում է համապատասխան տերմինների ընդարձակ բառարան: Մեծաքանակ փաստագրական նյութով և նկարներով համեմված այս հատորը նախատեսված է ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ՝ մշակույթով ու արվեստով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար: