"Խաղող" հասկացության իմաստային դաշտի հին անվանումների շուրջ
Լարվենտի Հովհաննիսյան DownloadՀնագիտական տվյալները հաստատում են, որ Հայաստանը եղել է ինչպես վայրի խաղողի, այնպես էլ խաղողի ընտելացման հիմնական տարածք։ Եղեգիս գետի վերին հոսանքներում հայտնաբերված խաղողի բրածո տերևների դրոշմները 4-5 միլիոն տարվա վաղեմություն ունեն, իսկ Վաղարշապատից ոչ հեռու գտնվող Առատաշենի նեոլիթյան բնակատեղից հայտնաբերված գտածոները թվագրվում են Ք․ծ․ա Զ հազարամյակի առաջին կեսո։ "Մշակովի խաղողի տեղական տեսակների բուծման հնագույն կենտրոն է եղել Արարատյան դաշտը։ Այդ մասին են վկայում Թեյշեբաինի քաղաքի (Կարմիր բլուր) գինու պահեստներից հայտնաբերված խաղողի կորիզները։ Կարմիրբլուրյան և ժամանակակից խաղողի կորիզների ձևաբանական ընդհանրությունները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտի ներկայիս խաղողի տեսակները Ք․ծ․ա Է դարում Թեյշեբանիում մշակվող խաղողի ժառանգներն են։
Վերջերս "Արենի-1" քարայրում հայտնաբերված նյութերը հաստատում են, որ ոչ միայն խաղողի մշակությունը, այլևս գինեգործությունը զարգացման բարձր մակարդակ է ունեցել արդեն Ք․ծ․ա Ե հազարամյակի վերջերից։