Արենի-1 քարայրի ուսումնասիրության հիմնական արդյունքները

Բորիս Գասպարյան Download

Արփա գետի հովտում տեղակայված Արենի-1 քարայրի պեղման աշխատանքները սկսվել են 2007 թվականից, ինչի արդյունքում հուշարձանում փաստագրվել են Ք․ա․ IV հազարամյակի վերջին քառորդից մինչև Ք․ա․ IV հազարամյակի կեսերն ընդգրկող ուշ էնեոլիթյան փուլի նյութական մշակույթի մնացորդներ պարունակող առնվազն երեք բնակեցման հորիզոններ։